Երկրի ընդհանուր զարգացման համար շատ կարևոր է, որ զարգացումը լինի համասեռ, այլ ոչ զարգանան միայն խոշոր քաղաքները: Այս խնդիրը մշտապես ուշադրության առարկա է դառնում նաև գործադիրում: Դրա վառ ապացույցներն են վարչապետի հաճախակի կատարած այցերը դեպի ՀՀ մարզեր:

Իհարկե լավ է, որ մարզերին և դրանց համայնքների ուշադրության կենտրոնում են պահում, լսում են նրանց խնդիրները, սակայն շատ ավելի կարևոր է այդ խնդիրներին համապատասխան լուծումներ տալը: Նման մի խնդիր բարձրացվել էր նոյեմբերի 21-ին ՀՀ վարչապետ Հ. Աբրահամյանի՝ Սյունիքի մարզ կատարած այցելության ժամանակ: Հանդիպման ընթացքում առաջ քաշվեց Կապան համայնքի Ա. Խաչատրյանի անվան թիվ 1 երաժշտական դպրոցի վերանորոգման խնդիրը:

Տեղում վարչապետ խոստացվ խնդրին հնարավորինս արագ լուծում տալ: Այսօր` նոյեմբերի 26-ին, տեղի ունեցած կառավարության նիստի ընթացքում, որոշվեց երաժշտական դպրոցի վերանորոգման նպատակով կառավարության պահուստային ֆոնդից հատկացնել 28 միլիոն դրամ գումար, որն ամբողջությամբ կուղղվի դպրոցի վերանորոգման աշխատանքներն ավարտին հասցնելուն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել