Tert.am-ը գրում է.

Կառավարության այսօրվա նիստում գործադիրը հավանության չարժանացրեց ԱԺ պատգամավորներ Էդմոն Մարուքյանի, Նաիրա Զոհրաբյանի, Վահե Էնֆիաջյանի, Վահան Բաբայանի և Թևան Պողոսյանի՝ օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը։

Օրենսդրական նախաձեռնությամբ պատգամավորներն առաջարկում են վարչական իրավախախտումների դեպքում տուգանքների չափերը կիսով չափ կրճատել:

Նախագիծը ներկայացնող Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանի խոսքով Կառավարությունը նպատակահարմար չի համարում այս նախագծին հավանության տալ, քանի որ մեկ անգամ կառավարությունը համալիր հետազոտության հիման վրա տուգանքների չափերի նվազեցում կատարել է։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել