Թուրքիան գնում է «վա բանկ»՝ պատրաստում է ակտիվացնել իր կրտսեր եղբորը՝ Ադրբեջանին: Այսօր Բաքու է ժամանելու այդ երկրի արտգործնախարար Մենվլեթ Չավըշօղլուն: Իսկ թուրք ազգայնականության և նեոօսմանիզմի ռահվիրա վարչապետ Ահմեթ Դավութօղլուն «խոստացել է» այսօր, որ շուտով «կազատագրվեն» Ադրբեջանի «գրավված տարածքները»: Իսկ դա նշանակում է, որ Բաքուն և Անկարան պատրաստվում են հայ-ադրբեջանական շփման գծում լրջագույն և շատ լուրջ դիվերսիաների՝ ընդհուպ մինչև բացահայտ պատերազմ: Դա արվելու է թե՛ ՀԱՊԿ-ի և թե՛ Մոսկվայի համբերությունը ստուգելու, Պուտինի վարչակազմին «նոր ապտակ» հասցնելու համար... Այս օրերին ԿԽՆԴՐԵԻ, ԿՀՈՐԴՈՐԵԻ մեր լրատվամիջոցներին՝ շատ զգույշ, շատ զգոն մեկնաբանել և ներկայացնել շփման գծից ցանկացած տեղեկատվություն, չսերմանել որևէ պանիկա և հակառակը նույնիսկ՝ լծվել հակաթուրքական քարոզարշավի, որ ցանկացած՝ մեզ համար անբարենպաստ վիճակում ՍԵՎԵՌԵՆՔ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՆՐՈՒԹՅԱՆ ուշարդությունը... Սահմանում կանգնած մեր տղեքին էլ՝ ուժ, համբերություն և հաջողություն, սահմանապահ գյուղերի բնակչությանը՝ տոկունություն: Կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը... Կեցցե՛ Արցախը...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել