Գեղեցիկ դեմքի գաղտնիքը ճիշտ խնամքի մեջ է: Իսկ ո՞րն է գեղեցիկ դեմք համարվում, չկարծեք, թե շպարված կամ շպարի օգնությամբ թաքցրած թերությունները, որոնք չեն երևում շպարի հաստ շերտի տակ, համարվում են գեղեցիկ: Եվ այդ թերությունները չէին լինի, եթե ճիշտ խնամք ցուցաբերեիք: Առաջարկում եմ միասին պարզել գեղեցիկ դեմքի գաղտնիքները:

Որպեսզի ձեր հայացքը լինի թարմ և պայծառ, առաջարկում եմ շատ արդյունավետ դիմակ աչքերի շուրջ:

Այս դիմակի գաղտնի բաղադրիչն է բանանը: Բանանը շատ լավ խոնավեցնում է, սնուցում է, և նրա մեջ եղած օգտակար բաղադրիչներն ավելի էլաստիկ են դարձնում մեր մաշկը, ինչպես նաև թարմեցնում, սպիտակեցնում և լավացնում են մաշկի գույնը:

Մեզ անհրաժեշտ է 1 ճ.գ. տրորած բանանը նույն քանակությամբ փափկեցրած կարագի հետ խառնել: Մասսան դնելով աչքերի շուրջ՝ թեթևակի մատների հպումով մերսեք: Թողնել 20 րոպե, այնուհետև լվացվեք գոլ ջրով:

1. Որպեսզի առավոտյան գեղեցիկ տեսք ունենաք, նախևառաջ պետք է սկսել խնամքը երեկոյան քնելուց առաջ, իսկ դա այն է, որ պետք է մաքրեք ձեր դեմքն ավելորդ շպարից և օրվա ընթացքում դեմքի վրա կուտակված մանրէներից: Դա անում ենք հատուկ լոսյոնների կամ այլ՝ ձեր նախընտրելի քսուկների օգնությամբ:

2. Դեմքին թարմություն և առողջ տեսք պարգևելու համար արեք հետևալը՝ պատրաստեք երիցուկի կամ այլ խոտաբույսի թուրմ (դա կարող է լինել անանուխ, ուրց կամ այլ խոտաբույս), սառեցրեք, լցրեք սառույցի համար նախատեսված տարայի մեջ և սառեցրեք: Առավոտյան վերցրեք այդ սառույցի խորանարդիկը և մերսեք ձեր դեմքը:

Եթե ունեք դեմքի վրա պեպեններ և ձեզ համար անցանկալի բծեր, վերցրեք մեկ բանանի կեղև, կտրատեք և վրան լցրեք եռ. ջուր, սառելուց հետո լցրեք սառույցի համար նախատեսված տարայի մեջ և սառեցրեք: Առավոտյան վերցրեք այդ սառույցի խորաարդիկը և մերսեք ձեր դեմքը: Որոշ ժամանակ անց տեսանելի կլինի արդյունքը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել