Tert.am-ը գրում է.

Հռոմի Ֆրանցիսկոս պապն այսօր սկսում է իր անդրանիկ պապական այցը Աֆրիկա` հույսի և խաղաղության ուղերձ հասցնելու Աֆրիկայի աճող կաթոլիկ բնակչությանը, որը մարտահրավերների առաջ է կանգնած, ինչպես հայտնում է  CNN-ը:

Ֆրանցիսկոս պապի այցելությունն սկսվում է Քենիայից, որին կհաջորդի այցելությունը Ուգանդա և Կենտրոնական Աֆրիկայի Հանրապետություն: Վերջինս ապօրինի հակամարտությունների գոտի է դարձել, որտեղ արդեն երկրորդ տարին է, ինչ քրիստոնյա ու մուսուլմանական ավազակախմբերը  հարձակումներ են իրականացնում քաղաքացիների նկատմամբ:

Ամերիկյան կրոնական կազմակերպության տվյալներով՝ Աֆրիկայում կաթոլիկ բնակչության թիվը 1980-ից ի վեր ավելացել է 238 տոկոսով` հասնելով շուրջ 200 մլն-ի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել