Եթե ցանկանում ես մի փոքր հանգստանալ ու դրա հետ մեկտեղ մարզել ուղեղդ, ապա լավ դետեկտիվ դիտելը լավագույն ընտրությունն է։

Հրեշտակի սիրտ

Angel Heart, 1987

Միստիկ դետեկտիվ, որն ինտրիգներ է ստեղծում առաջին իսկ րոպեներից և լարված է պահում մինչև վերջ։ Ստվերների խաղը, սաքսոֆոնի ձայնը և նմանատիպ այլ առանձնահատկություններն ուղեկցում են կորած պարտապանի փնտրտուքների մասին պատմությանը։ Դետեկտիվի ողջ ընթացքում մեկ հանելուկը հաջորդում է մյուսին։

Հիշիր

Memento, 2000

Լեոնարդ Շելբին փնտրում է կնոջ մարդասպանին։ Ամեն ինչ բարդանում է այն պատճառով, որ գլխին ստացած վնասվածքի հետևանքով նա տառապում է կարճաժամկետ հիշողության կորստից։ Երիտասարդ տղամարդը հիշում է միայն սպանության նախորդ օրը տեղի ունեցածը, իսկ մնացածը կարողանում է հիշողության մեջ պահել միայն 15 րոպեների ընթացքում։ Նա ստիպված է լինում ամենատարբեր հնարքների դիմել, որպեսզի գոնե ինչ-որ կերպ պահի մտքերն ու դրանցով առաջ գնա հետաքննության մեջ։

Իսկ հետո դրանք չկային

And Then There Were None, 1945

Անմաքուր խղճով տասը մարդիկ հայտնվեցին մի կղզում, որտեղ նրանցից բացի ոչ ոք չկար։ Բոլոր ննջարանների սեղանների վրա փոքրիկ սևամորթների արձանիկներ կային, իսկ պատին՝ երգի բառեր. «Տասը փոքրիկ սևամորթներ որոշեցին ընթրել, նրանցից մեկը հանկարծ խեղդվեց. ինը մնացին»։ Մարդ մահացավ, և անհետացավ նեգրիկների արձանիկներից մեկը։ Մարդասպանին գտնելու համար անհրաժեշտ է ուշադրություն դարձնել դետալներին։

Զոդիակ

Zodiac, 2007

Հետախույզները փնտրում են մոլագար մարդասպանի, ով 25 տարի շարունակ վախի մեջ է պահում ողջ Սան Ֆրանցիսկոն։ Զոդիակ մականունով մոլագարը ոչ միայն սիրում է սպանել, այլև մուկն ու կատու խաղալ հետախույզների հետ, և նրանցից բոլորը չեն, որ կարողանում են դիմանալ լարվածությանը։

Իսկական դետեկտիվ

True Detective, 2014 – 2015

Ոճային նկարահանած այս սերիալը բաղկացած է երկու սեզոնից։ Յուրաքանչյուր սեզոնն ունի իր սյուժեն ու  գործող անձիք։ Առաջինում խոսքը վերաբերում է երկու հետախույզների, ովքեր հետաքննում են Լուիզիանայի հեռավոր շրջանում տեղի ունեցած տարօրինակ սպանությունը։ Պատառ առ պատառ նրանք հավաքում են ամբողջական պատկերը, որը դանդաղ ընթացքով, սակայն ճիշտ ուղղությամբ նպաստում է նրանց հանգույցի բացմանը։ Երկրորդ սեզոնում հեռուստադիտողներին սպասվում են նոր հերոսներ ու բոլորովին նոր ինտրիգային պատմություն։

Առեղծվածային պատմություն

Mystery Road, 2013

Հանդարտ հունով ընթացքող կոլորիտային այս ֆիլմը նկարահանվել է Ավստրալիայում։ Գործողությունները զարգանում են հեռավոր մայրցամաքի բնապատկերներում։ Ոստիկանը հետաքննում է աբորիգեն աղջկա սպանությունը՝ բախվելով գործընկերների՝ հանցագործությունը հետաքննելու դժկամության, տեղացիների անտարբերության ու չափազանց տհաճ բացահայտումների հետ։

⑦ Մտքի  որսորդները

Mindhunters, 2004

Հեռավոր կղզում Հետաքննությունների դաշնային բյուրոյի 7 ապագա գործակալներ մասնակցում են որոշիչ թեստին։ Նրանք պետք է ամենափոքր հանցանշաններով ու յուրաքանչյուր տեղեկության միջոցով կազմեն հանցագործի հոգեբանական պրոֆիլը։ Սակայն հանկարծ փորձը դադարում է խաղ լինել, երբ մահանում է գործակալներից առաջինը։ Հրաշալի «գլուխկոտրուկ» ֆիլմ, որը հնարավորություն չի տալիս հեռուստադիտողին շունչ քաշել։

⑧ Լոս Անջելեսի գաղտնիքները

L.A. Confidential, 1997

Խորամանկ սյուժե, 50-ականների արևոտ Լոս Անջելես, անկրկնելի Քիմ Բեսինջեր և հմայիչ Ռասել Քրոու. արդյունքում ստացվել է չափազանց գեղեցիկ կոլորիտային ֆիլմ։ Երկու անվախ ոստիկաններ, ովքեր հետաքննում են մարդասպանությունների շարք, բացահայտում լեգենդար քաղաքի հանցագործ գաղտնիքները։

⑨ Վիյ

Viy, 2014

Որքան էլ տարօրինակ հնչի, այս միստիկ սարսափ ֆիլմն իր բնույթով իսկական դետեկտիվ է։ Որպեսզի հասկանաս, թե ինչու, անհրաժեշտ է ուշադիր դիտել այն սկզբից մինչև վերջ։ Հատկապես որ ֆիլմը նկարահանված է հրաշալի, ֆիլմը գեղեցիկ է, հերոսներն՝ առույգ, իսկ հանգուցալուծումն՝ անսպասելի։

⑩ Վիշապի դաջվածքով աղջիկը

Män som hatar kvinnor, 2009

Ի տարբերություն «Վիշապի դաջվածքով աղջիկը» ֆիլմի ամերիկյան տարբերակի՝ շվեդական տարբերակն այնքան էլ սնդուսափայլ չէ։ Այս վիլմը սովորական մարդկանց մասին է, ում կողքին երբեմն տականքներ են ապրում։ Ֆիլմում սյուժետային գծերը մի քանիսն են, և դրանք բոլորը ներդաշնակությամբ միահյուսվում են մի ընդհանուրի հետ, որում կարևոր նշանակություն ունի յուրաքանչյուր, նույնիսկ ամենափոքր օղակը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել