Tert.am-ը գրում է.

ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովն ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ ռուսական Սու-24 ինքնաթիռը խփվել է Սիրիայում ԻՊ-ի նավթային հանքերին հարվածներ հասցնելուց հետո, տեղեկացնում է РИА Новости գործակալությունը:

«Թուրքական օդուժի երեկվա հարձակումը ռուսական ինքնաթիռի վրա նոր լույսի ներքո է ներկայացնում նավթի ապօրինի վաճառքի հետ կապված իրավիճակը, և առհասարակ, ապօրինի նավթային արդյունաբերությունը, որն ԻՊ-ականները ստեղծել են իրենց գրաված տարածքներում»,-հայտարարել է Լավրովը ռուս և օտարերկրացի լրագրողների հետ զրույցում:

Նա հավելել է, որ տեղի ունեցածը հետևել է այն բանին, որ «մեր ավիացիան արդյունավետ և թիրախավորված հարվածներ է սկսել հասցնել նավթ տեղափոխող մեքենաներին»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել