Դիմում եմ ֆեյսբուքյան իմ ընկերներին: Նկատել եմ, որ քանի մոտենում է Սահմանադրության հանրաքվեի օրը, այնքան ավելանում են ԱՅՈ-ի և ՈՉ-ի կողմնակիցների վիրավորանքները միմյանց: Ոչ թե վիրավորում են կոնկրետ անձի, այլ ընդհանուր ԱՅՈ կամ ՈՉ ասողին: Հասկանում եմ, որ ձեր վերադասին հաճոյանալու համար, ամեն կերպ աչքը մտնելու համար կամ աչքից դուրս չգալու համար ցանկանում եք քայլեր անել, ցույց տալ, որ աշխատում եք և այլն, բայց մի մոռացեք, որ կա ընկերություն, կա մարդկություն, վերջապես կա ազգություն, որը կոչվում ա հայություն: Զգուշացնում եմ՝ ՈՉ կամ ԱՅՈ ասելու համար ընդհանրական վիրավորանք հնչեցրած ՖԲ-յան ընկերոջը կհեռացնեմ ու կարգելափակեմ:

Հ.Գ. Եթե սկսենք վիրավորելուց, կարող եմ հատ-հատ դեմները դնել թե՛ ընդդիմադիր վախտերը, թե՛ իշխանամետ վախտերը, թե՛ աղջիկ վախտերը, թե՛ ԾԵՐեթելի վախտերը, թե՛ տղա վախտերը, թե՛ G7 վախտերը...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել