Մտնում ես ԱԱԾ պաշտոնական կայքէջ, մտնում ես ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքէջ, ու ոչ մի պաշտոնական տեղեկատվություն Հայաստանում իբրև թե ենթադրյալ ահաբեկչական գործողությունների մասին: Բարդակն էլ ուրիշ ո՞նց է լինում: Սա պետություն է, թե ինչ.... Ուժային կառույցների ներկայացուցիչներ, բարի եղեք մանրամասն տեղեկություններ ներկայացնել՝ անուններով, փաստերով, այլ ոչ թե Շամշյանի ձեռքով խուճապ տարածել, թե Հայաստանում զինված խմբավորում է հայտնաբերվել, որն ահաբեկչություն էր անելու Հայաստանում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել