Բաղադրիչներ
- Խմորի համար՝
- ալյուր - 180գր
- կարագ - 160գր
- շաքարավազ - 200գր
- նուշ - 70գր (մանր աղացած)
- ձու - 1 հատ
- կակաո - 50գր
- փխրեցուցիչ - 6գր
- աղ - մեկ պտղունց
- Կրեմի համար՝
- կաթ - 350մլ
- ձու - 1 հատ
- ալյուր - 40գր
- շաքարավազ - 130գր
- շոկոլադ սև - 180գր
- ռոմ - 20մլ
- բալ - 150-200գր (առանց կորիզ)
Պատրաստման եղանակ
- Խառնում ենք կարագը, շաքարավազը, աղն ու մանրացված նուշը:
Ապա ավելացնում ենք ձուն, ալյուրը, կակաոն ու փխրեցուցիչը և հունցում փափուկ խմոր: Ստացված խմորը դնում ենք ցելոֆանի մեջ և տեղափոխում ենք սառնարան 2 ժամով: - Առանձին ամանի մեջ հարում ենք ձուն և շաքարավազը, ապա ավելացնում ենք ալյուրն ու խառնում:
- Եռացնում ենք կաթը և լցնում ձվային զանգվածի վրա ու խառնում:
Ստացված զնագվածը կրկին հետ ենք լցնում կաթսայի մեջ, դնում թույլ կրակի վրա,
հասցնում եռման աստիճանի, թողնում ևս 3 րոպե, որ եփվի և հանում կրակի վրայից:
Ապա կաթային զանգվածին ավելացնում ենք մանր կտրատված շոկոլադն ու ռոմը և
խառնում:
Ստացված կրեմը թողնում ենք, որ սառչի և տեղափոխում ենք սառնարան 1-2 Ժամ: - Հանում ենք խմորը սառնարանից, խմորի 2/3 մասը գրտնակում ենք ու բացում 32 սմ
հաստության շերտով և դնում կարագով պատած 28սմ տրամագծով ձևամանի մեջ:
Վրան քսում ենք կրեմի կեսը և շարում բալը, ապա բալի վրա քսում ենք մնացած
կրեմը: - Մնացած խմորը գրտնակում ենք, բացում կլոր շերտով ու դնում կրեմի վրա:
Ապա ձևամանը դնում ենք ջեռոցի մեջ ու թխում 45 րոպե 180 աստիճանում: - Պատրաստի թխվածքը հանում ենք ջեռոցից, թողնում, որ սառչի, կտրատում ենք ու
մատուցում:
Մատուցելիս բասկյան շոկոլադե տորթի վրա շաղ տվեք կակաո:
Նյութի աղբյուր՝ http://www.cooks.am/%D5%A2%D5%A1%D5%BD%D5%AF%D5%B5%D5%A1%D5%B6-%D5%B7%D5%B8%D5%AF%D5%B8%D5%AC%D5%A1%D5%A4%D5%A5-%D5%BF%D5%B8%D6%80%D5%A9/
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել