Վարդագույն նապաստակի բլուրը յուրահատուկ մարդածին տեսարժան վայր է, որ գտնվում է Իտալիայում: Լուսանկարը դիտելիս առաջին հայացքից կթվա, թե այն ուղղակի խաղալիք է գետնի վրա: Բայց ուշադիր դիտելիս կնկատեք, որ այն իրական «Գուլիվերն է լիլիպուտների երկրում», և այն «պառկած» է այնպիսի դիրքով, կարծես երկնքից ընկած լինի:

Գիգանտ խաղալիքի չափերը, իրոք, ապշեցուցիչ են. երկարությունը՝ 60 մետր, իսկ բարձրությունը՝ 6 մետր: Ժամանակակից տեխնոլոգիաները թույլ են տալիս նաև այն տեսնել արբանյակային քարտեզների միջոցով:

Այս հետաքրքիր օբյեկտը հայտնվել է իտալական Պյեմոնտյեում ավստրիական արտ-խմբի կողմից: 4 նկարիչներ 5 տարվա ընթացքում կարել են խաղալիքը դիմացկուն և ջրակայուն նյութերից: Արդյունքը 2005թ.-ին ցուցադրվել է հանրությանը:

Պլանավորվում է, որ Վարդագույն նապաստակը կմնա նույն վայրում մինչև 2025թ.-ը (հենց այդքան են նախատեսել հեղինակները): Զբոսաշրջիկները կարող են բարձրանալ նապաստակի վրա՝ սկսելով ականջներից, իսկ հետո կարող են զբոսնել հսկայական թաթերի վրա և այլն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել