Վերջին ժամանակահատվածում նկատում ենք , թե ինչպես է գլորվում անդունդը ոչի ճակատը՝ չներկայացնելով ոչ մի հստակ հիմնավորում ,թե ի՞նչու են դեմ և ինչի՞ն են դեմ:Չե՞ն գիտակցում ,որ սա սահմանադրության նախագիծ է ,մենք պետք է կողմ կամ դեմ քվերակենք համաժողովրդական հանրաքվեի ժամանակ նախագծին ,այլ ոչ թե կառույցի ,անհատի կամ որևէ կուսակցության:
Մեզանում դեռ չի ձևավորվել ինստիտուցիոնալ ընդդիմադիր դաշտ՝ հանձինս ոչի ճակատի ,չկան համապատասխան լծակներ ու մեխանիզմներ նրանց ձեռքում,քանի որ միայն խոսում են ,բողոքում ,իսկ առաջարկությունններ,գործնական քննարկումներ,հիմնավորումներ դեռ չկան ,գործ չենք տեսնում,միայն ասելով դեմ ենք ՝առանց հիմնավորման ,նույնն է ինչ խոսենք , բայց արդյունքում ոչինչ չասենք: 
Առկախ ,օդում կախված դիրքորոշումներով չենք կարող ձևավորել պայքարի հարթակը՝ լի գիտակից քաղաքացիներով,որոնք ի զորու են իրականացնել մեր երկրում փոփոխություններ:Մենք բոլորս էլ կարող ենք դժգոհել , բայց ո՞վ պետք է պայքարի ,ո՞վ պետք է մեխանիզմներ առաջարկի:Ասում ենք վատ է երկրի վիճակը,սա չկա ,նա չկա ,սրան պետք է փոխել,նրան պետք է փոխել,բայց ինչպես,ինչ միջոցներով,կասեք իմանանք:
Մենք գիտակցում ենք ,որ ժողովրդի շրջանում կան մի շարք դժգոհություններ,պակասել է վստահությունը,սոցիալ-տնտեսական հիմնախնդիրները գլուխ են բարձրացրել ,սակայն այս ամենով հանդերձ մեզ անհրաժեշտ է ամրագրել ,հստակ սահմանել մեր ժողովրդի իրավունքներն ու ազատությունները,պարտականությունnերը,պետական կառավարման ապարատի ֆունկցիաները,ԱԺ-ի,կառավարության ,ինչպես նաև արդարադատություն իրականացնող մարմիների լիազորությունների,սահմանափակումների,կազմավորման ,կառուցվածքների շրջանակը:
Այլ հարց է իրավակիրառման խնդիրը ,թե գործող Սահմանադրությունը և թե նախագիծը ունեն կիրառման խնդիր:Մեզանից է սկսվում դրանց կիրառումը ,ամեն ինչ չէ, որ ծավալի մեջ է ,այլ բովանդակության և կիրառման հիմնախնդրի,իսկ կիրառման ,կենսագործման սկզբնաղբյուրը հենց մենք ենք :

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել