Ռուսական ռազմական ինքնաթիռի խոցումը թուրքական թուրքական F-16 կործանիչի կողմից որոշակի առումով կարող է փոխել տարածաշրջանում տարվող քաղաքական վեկտորները: Սակայն առաջին հերթին խնդիրը պետք է դիտարկել այն տեսանկյունից, որ դեռևս հստակ հայտարարություններ չկան Թուրքիայի և թե Ռուսաստանի ղեկավարության կողմից:

Թուրքական կողմը պնդում է, որ ռուսական ինքնաթիռը գտնվել է սիրիական տարածքում, իսկ թուրքական կողմը փորձում է հավաստիացնել, որ իրենք բազմիցս զգուշացրել են ռուսական կողմին, որ թույլ չեն տալու հատել իրենց սահմանը:

Զգացմունքային մոտեցմամբ չպետք է մոտենալ այս խնդրին, քանի որ թուրքական և ռուսական կողմը կարող են լարվածության առաջացման ֆոն առաջացնել, իսկ ամենակարևորը այն է, որ պետք է տեսնել այդ լարվածության ֆոնի հետևում կատարվող գործընթացները և ռուսական ինքնաթիռը խոցելու իրական դրդապատճառները:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել