Օդային սահման կոչվածը շատ վերացական բան է, որպես ՀՕՊ զորքերում ծառայած մարդ եմ ասում: Միշտ էլ լինում և եղել են վիճելի թռիչներ, բայց ինքնաթիռ խոցելու հրաման տալը քաղաքական որոշում է, հակաօդային մարտկոցի կամ դիվիզիոնի հրամանատար առանց բարձր ղեկավարության «դաբռոի» երբեք հրթիռի արձակման հրաման չի տա: Այնպես որ, թուրք-սիրիական սահմանին ռուսական օդանավի խոցումը Թուրքիայի քաղաքական ժեստն է՝ ուղղված Ռուսաստանին: Թուրքերը լավ գիտեին, որ դա ռուսական ինքնաթիռ է, 6000մ բարձրության վրա ՍՈՒ 24 ը մարտական գործողություն չի իրականացնում, բացի այդ՝ նրանք պետք է ռադիոլոկացիոն հետախուզության կայաններով ուղեկցեին ինքնաթիռին խոցումից որոշակի ժամանակ առաջ ու պետք է հարցումներ ուղարկեին՝ ճշտելու ինքնաթիռի պատկանելիությունը: Տեսնենք, թե ինչով կպատասխանի Ռուսաստանը, ենթադրում եմ, որ թուրքական օդանավ կխոցվի իրաքյան Քրդստանի օդային տարածքում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել