sea-organ

Մինչ մեզնից շատերը բավարարվում են օվկիանոսի ալիքների բնական ձայնը լսելով, ճարտարապետ Նիկոլա Բասիկը մի քայլ առաջ է գնացել և օգնել օվկիանոսի հոսանքներին երաժշտություն արձակել։ Բասիկի նախագծած «Ծովային երգեհոնը» կառուցվել է 2005թ․-ին։  Այն իրենից ներկայացնում է 70 մետրանոց երգեցիկ նավամատույց, որը ներառում է տարբեր տրամագծի 35 պոլիէթիլենային խողովակներ։ Ալիքների հարվածի հետ ստորջրյա խողովակներից օդ է դուրս գալիս ու հինգ ձայնային տոնի 7 ակորդներով սուլոց-երաժշտություն արձակելում։
Օր ու ցերեկ երաժշտություն է դուրս գալիս գետնից, որն իրենից բնության ու ճարտարապետական դիզայնի գեղեցիկ փոխազդեցություն է ներկայացնում։
Բասիկի «Ծովային եգեհոնը» 2006թ․-ին արժանացել է «Քաղաքային հասարակական տարածքի եվրոպական մրցանակի» և ստեղծվել է Սան Ֆրանցիսկոյում նմանատիպ դիզայնից ոգեշնչված, որը կոչվում էր «Ալիքների երգեհոն» և որը ստեղծվել էր 1986թ․-ին Պիտեր Ռիչարդսի և Ջորջ Գոնսալեսի կողմից։

Դե ինչ, եթե ցանկանում եք տեսնել ճարտարապետական այս հետաքրքիր գլուխգործոցն ու լսել Ծովային երգեհոնի ձայնը, ապա պետք է այցելեք Խորվաթիայի Զադար բնակավայր։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել