Որոշ երկրների տնտեսություններում ու միջազգային հումքային շուկաներում ստեղծված իրավիճակը որոշակիորեն իր ազդեցությունն է թողնում ՀՀ տնտեսության վրա: Մասնավորապես, խոսքը գնում է տնտեսական ակտիվության ցուցանիշի մասին, որ նվազել է 0,2 տոկոսով:

Ընդանուր առմամբ, առաջին տաս ամիսների ընթացքում մեր երկրի տնտեսական ակտիվությունը կազմել է 3,5 տոկոս։ Գլոբալ առումով սա բավականին բարձր ցուցանիշ է, եթե համեմատենք ԵԱՏՄ և տարածաշրջանյի այլ երկների արձանագրած ցուցանիշների հետ:

Առաջին տաս ամիսների ընթացքում իր ցուցանիշներն է բարելավել գյուղատնտեսությունը՝ հասնելով 11,6 տոկոսի։ Ինչ վերաբերում է արդյունաբերությանը, ապա պղնձի համաշխարհային գների անկումը չէր կարող բացասականորեն չանդրադառնալ այս ոլորտի վրա: Չնայած 0,2 տոկոս անկմանը, այս ոլորտում աճը կազմել է 4,6 տոկոս։

Շինարարական ոլորտը շարունակում է կայուն մնալ, իսկ ահա էլեկտրաէներգիայի ոլորտում արտադրությունը ավելացել է 
2,2 տոկոսով։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել