Մի վերցրեք փողը և քվեարկեք ՈՉ... Նորություն չեմ ասում, բայց արդեն հոգնեցի էդ ՓՈՂԸ ՎԵՐՑՐԵՔ, ԲԱՅՑ ՔՎԵԱՐԿԵՔ ՈՉ հայտարարություններից կամ ստատուսներից... Միամտություն է մտածելը, թե հնարավոր կլինի վերցնել 5000 դրամ և քվեարկել ոչ... Եթե կարծում ես, թե քեզ փող տվողն էնքան միամիտ ա, որ չի մտածել էդքանը, ուրեմն դու վերջին 20 տարին չես ապրել Հայաստանում... Թողնենք այն փաստը, որ, վերցնելով 5000, դու արդեն ծախվեցիր չարիքի իշխանությանը... Արի խոսանք, թե ինչ ա լինում, երբ դու վերցնում ես լավագույն դեպքում քո ընդամենը մի օրվա ծախսը... Նախ` դու պետք ա քո հեռախոսով նկարես, որ ասել ես այո. եթե նկարող հեռախոս չունես, ինքը դա կապահովի մի 5 րոպեով... Իսկ մյուս տարբերակն էլ այն է, որ փողը վերցնելուց հետո քեզ տալիս են արդեն Այո քվեարկած թերթիկ, որ դու քո չքվեարկածը հետ հանես դուրս, իսկ ծրարի մեջ դնես իրենց Այո-ն, ու քո էդ մի հանած թերթիկով նույն շիլափլավն սկսում ա ուրիշների հետ: Սրանք ամենատարածված և բազում մեթոդներից միայն երկուսն էին, և ես ոչ Ամերիկա հայտնաբերեցի, ոչ էլ ուզում եմ` դու առանց 5000-ի մնաս, ուղղակի էսքան ԱՐԴԱՐ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ տեսած ժողովրդին էսօր չի կարելի ասել` վերցրեք ու ասեք ՈՉ, դա անհնար է... Եվ վերջում մի բան էլ ավելացնեմ ու քո գլուխն էլ չեմ տանի... Եթե մտածում ես` պայմաններին ծանոթանալուց հետո դու կկարանաս էդ փողը հետ տաս ու ասես` ես ՈՉ եմ ասում, չարաչար սխալվում ես, քանի որ էդ դեպքում արդեն քո վզին կփաթաթվի մուտիլովշիկի բազար, ու դժվար թե դու կարողանաս մեր աբերներին խաբելու պատասխանը տաս... Եղա՞վ, արա, այ միամտաբար հոգիդ ծախած ու օդից վրեդ բազառ բռնած իմ սիրելի բարեկամ...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել