Դադարեցրեք հարցազրույց վերցնել ՀՀԿ տատիկից, հարգելի լրատվականներ ու լրագրողներ: Ես չեմ կարողանում հասկանալ այն լրատվամիջոցին կամ այն լրագրողին, ով գնում ա, ՀՀԿ տատիկից հարցազրույց ա վերցնում ու դա տեղադրում իր կայքում, պլյուս դրան էլ` մի հատ էլ տեսանյութով ա հրապարակում: 
Լավ, լրագրողը մի կողմ դրած, բա էդ կայքում մի գլխավոր խմբագիր չկա՞, որ լրագրողին ասի. «Այ ես քո հոգուն մատաղ, դու պրոֆեսիոնալ ես, դու լրագրող ես ու դու լրատվական կայքի ներկայացուցիչ ես, ո՞վ ա քեզ թույլ տվել գնալ, առողջական խնդիրներ ունեցող, խելքը թռցրած մարդուց հարցազրույց վերցնել»: 
Լավ, ասենք, թե էդ տատու ցնորված խոսքերը ձեր կայքին բերում են մի քանի հարուր դիտում, բա արժե՞ էդ մի քանի դիտումը ձեր կայքի ռեյտինգը գցելու համար: Մի՞թե դուք իրականում համարում եք, որ պրոֆեսիոնալություն է ցնորված տատիկին հարցնել երկրի ներքաղաքական խնդիրների մասին ու տեղադրել ձեր կայքում: 
Հարգելի գլխավոր խմբագիրներ, դադարեցրեք ՀՀԿ տատիի ու տարիքն առած, առողջական խնդիրներ ունեցող ցնորված մարդկանց «կարծիքը» ներքաղաքական կյանքի մասին տեղադրել ձեր կայք ու համարել նյութ: 
Ամոթ է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել