скачанные файлы (1)Aadmag.am-ը գրում է.

«Ноев Ковчег» ամսագիրը բավական հետաքրքիր պատմություն է ներկայացրել ֆրանսիացի դերասան,կատակերգուը Լուի դը Ֆյունեսի կյանքից, նրա անձի մասին այնպիսի նոր ու հետաքրքիր դետալներ, առանց որոնց, անկասկած, Ֆյունեսի կերպարը չէր լինի բավարար ու լիարժեք՝ հատկապես հայերի համար: Հ Տավուշի մարզի բնակչուհի, Սարիգյուղի սրճարանի ավագ խոհարար Աղավնի Սարգսյանն այն փոքրաթիվ մարդկանցից է, ում բախտ է վիճակվել ապրել Ֆյունեսների տանը, ինչպես ասում են, ոչ մեկ օր:

«Մոտ մեկուկես տարի ես նրանց տանն աշխատում էի որպես աղախին, խոհարար ու այգեպան,-հիշում է տիկին Աղավնին,- և այդ ընթացքում ես և իմ յոթամյա աղջնակը ջերմ ու ընկերական հարաբերություններ ենք հաստատել Ֆյունեսների հետ»: Կարճ նախաբանից հետո տիկին Աղավնին պատմում է, որ ճակատագրի բերումով՝ մարսելցի հայի հետ ամուսնանալով՝ 1971թ-ին հայտնվում է Ֆրանսիայում: «Որոշ ժամանակ անց ես արդեն ցանկանում էի հետ վերադառնալ, չնայած ամուսինս դեմ էր իմ որոշմանն ու ես փողի կարիք ունեի,-պատմում է Աղավնին:

– Փարիզ ժամանելուց հետո ինձ բախտ վիճակվեց հանդիպել Գարեգին Ա. Ամենայն Հայոց կաթողիկոսին և նրա օգնությամբ տեղավորվել աղքատների համար նախատեսված կացարաններում: Որոշ ժամանակ անց ինձ աղախնի աշխատանք առաջարկեցին և այդպես ես հայտնվեցի նրանց տանը»:

Աղավնու խոսքով, Ֆյունեսների տանը հայտնվելը զուտ պատահականություն չէր, քանի որ «Հետո պարզվեց, որ պարոն Լուին հայկական դեսպանատան աշխատակիցներին խնդրել էր Փարիզում գտնել մաքրակենցաղ տնտեսուհու՝ պարտադիր հայուհի» Այդ ընտրությունը կատարվեց մեկ ամսից: «Ֆյունեսների տանն ինձ ու աղջկաս շատ լավ էին վերաբերվում: Ճիշտ է, ես նրանց լեզվով չէի խոսում, բայց իրար հասկանում էինք առանց լուրջ դժվարությունների:

Ֆյունեսի կինն՝ Անժելան շատ սիրալիր էր ինձ հետ, ազատ ժամանակ օգնում էր ինձ խոհանոցում: Նրանց դուստրն ու երկու որդիներն ամեն օր հայկական նոր բառեր էին սովորում: Ես ազատ ժամանակ Ֆյունեսի զավակներին իմ դստեր դասագրքով հայերեն էի սովորեցնում: Արդեն մի քանի ամիս անց պարոն Ֆյունեսին հաջողվում էր հայկական բառեր արտաբերել՝ «շնորհակալություն, «բարի լույս»»,-հիշում է տիկին Աղավնին: Հարց էր առաջանում՝ ինչով էր պայմանավորված հայոց լեզվի և ֆինանսական դժվարությունների ունեցող հայուհու նկատմամբ նման հարգանքը:

Այս հարցին տիկին Աղավնին պատասխանում է. «Չնայած նա ինքն անձամբ ինձ չի ասել, սակայն մեր դեսպանատան Սարգսյան ազգանունով աշխատակիցներից մեկն ինձ պատմեց, որ Լուի դե Ֆյունեսի հորական տատիկը ծնունդով պատմական հայաստանից էր՝ Էրզրումից: Գուցե դրանով էր պայմանավորված հարուստ ֆրանսիահայ Խաչիկ Քեբարջյանի հետ նրա մտերիմ հարաբերությունները: Նրանց տան ընդունելությունների ժամանակ հաճախ էր շաշափվում 1915թ-ի Ցեղասպանության թեման:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել