Tert.am-ը գրում է.

Ազգային ժողովի փոխնախագահ, Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում հայաստանյան պատվիրակության ղեկավար Հերմինե Նաղդալյանը կարծում է, որ ԵԽԽՎ-ի հունվարյան նստաշրջանը բոյկոտելը լավագույն տարբերակը չէ:

Այսօր լրագրողների հետ զրույցում, պատասխանելով այն հարցին, թե հնարավո՞ր է, որ հայկական պատվիրակությունը բոյկոտի ԵԽԽՎ հաջորդ նստաշրջանը՝ հաշվի առնելով հակահայկական երկու փաստաթղթերի շրջանառությունը, Հ. Նաղդալյանը պատասխանեց. «Մինչև հունավարյան նստաշրջանը շատ ժամանակ կա, և ես չեմ գտնում, որ բոյկոտելը լավագույն տարբերակն է, սակայն, եթե հասնում է այն իրավիճակին, որ քեզ լսողները չեն ընդունում քո արգումենտների ծանրակշռությունը, ապա կարող է նաև այդպիսի բան լինել»,- եզրափակեց նա:

Հիշեցնենք, որ ԵԽԽՎ լիագումար նիստում քննարկվելու է բրիտանացի պատգամավոր Ռոբերտ Ուոլթերի զեկույցը՝ «Բռնությունների աճը Լեռնային Ղարաբաղում և բռնագրավյալ այլ տարածքներում» վենագրով, իսկ այսօր քննարկվելու է ԵԽԽՎ սոցիալական հարցերով հանձնաժողովում Սարսանգի ջրամբարի հետ կապված ևս մեկ հակահայ փաստաթուղթ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել