Tert.am-ը գրում է.

Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն նամակով դիմել է երկրի վարչապետ Արսենի Յացենյուկին, որտեղ առաջարկել է ուսումնասիրել Ղրիմի հետ բեռնատար տրանսպորտային հաղորդակցության դադարեցման հարցը: Այդ մասին հայտնել է երկրի ղեկավարի մամուլի ծառայությունը, գրում է korrespondent.net-ը:

Երկրի նախագահը նոյեմբերի 4-ին ստորագրված նամակում նաև առաջարկում է կառավարության կողմից այդ որոշումը կայացնելուց առաջ ապահովել «ժամանակավորապես օկուպացված տարածքի» հետ երկու ուղղություններով բեռնատար ավտոմոբիլային և երկաթգծային հաղորդակցության ժամանակավոր դադարեցումը:

«Վերջին շրջանում զգալիորեն սրվել է հասարակական ակտիվիստների և Ղրիմի օկուպացիոն իշխանությունների միջև հակամարտությունը: Մի շարք քրեական գործեր են հարուցվել Ղրիմի առևտրային շրջափակման նախաձեռնողների դեմ: Մի շարք քրեական գործեր են հարուցվել Ղրիմի առևտրային արգելափակման նախաձեռնողների դեմ: Ղրիմի թերակղզի ուկրաինական ապրանքների մատակարարման արգելափակման անժամկետ ակցիայի նախաձեռնողները պահանջում են ամբողջությամբ դադարեցնել առևտրային հարաբերությունները օկուպացված տարածքի հետ»,- ասված է երկրի նախագահի նամակում:

Կառավարության նիստին երկրի վարչապետ Արսենի Յացենյուկը նաև առաջարկել է ժամանակավորապես դադարեցնել բեռների տեղափոխությունը Ղրիմ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել