Այսօր նոր մի քիչ ժամանակ ունեմ գրելու մեր նոր ակումբի` MAMULyan`s club-ի մասին: Գաղափարը շատ շուտվանից էի մտմտում, իհարկե հաշվի առնելով իմ լավ ընկերների հորդորը` հենց իրենց համար ստեղծել մի վայր, ուր կլինի լավ երաժշտություն, սնունդ, խմիչքներ, ջերմ միջավայր, որպեսզի կարողանանք աշխատանքից հետո կազմակերպել նաև սահմանադրությամբ մեզ ընձեռված մյուս հիմնարար իրավունքը` հանգստի իրավունքը ))), սակայն գաղափարի իրականացումը եղավ շատ անսպասելի. որոշեցինք, մոտ երկու ամիս մեր ձեռքերով, մեր գաղափարներով ու մոտեցումներով ստեղծեցինք այն, ինչ ունենք: Ու սկսեցինք աշխատել: Ֆորմատային առումով խիստ չենք տարանջատում, քանի որ ի վերջո այն, ինչ ստեղծված է մեր այցելուների լավ ժամանցն ապահովելու համար, պետք է նաև հաշվի առնի նրանց կարծիքը, մոտեցումն ու, ինչու չէ, նաև պահանջները: Կլինեն տարաբնույթ ու թեմատիկ միջոցառումներ, որոնք իրենց յուրահատկությամբ նոր շունչ կբերեն ոլորտ: Մենք ամեն ինչ կանենք, որ մեկ անգամ այցելելով՝ կրկին ցանկանաք վերադառնալ մեզ մոտ, ու ամեն անգամ գտնեք ինչ-որ նոր հետաքրքրություն: Ի՞նչ խոսք, շատ դժվար է գոհացնել բոլորին, բայց մենք մարտական ենք տրամադրված, ու Ձեր օգնությամբ հաստատ կստացվի: Շնորհակալ եմ բոլորին իրենց ներկայությամբ պատվելու, իրենց լուման ներդնելու համար մեր նոր գաղափարի իրականացման հարցում: Սիրով սպասում եմ: Հասցե` Եզնիկ Կողբացի 51։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել