Տավուշի մարզի սահմանամերձ որոշ համայնքներում գյուղացիներն այդպես էլ չկարողացան հավաքել խաղողի բերքը: Ոմանք անգամ պայմանագրեր էին կնքել մթերող կազմակերպությունների հետ: Ամեն անգամ, երբ նրանք փորձում էին մոտենալ խաղողի այգիներին, հակառակորդն ի ցույց էր դնում ագրեսիվ պահվածքը: 
Բարեբախտաբար, պետությունը պատրաստակամություն հայտնեց փոխհատուցել թշնամու ագրեսիվ գործողությունների արդյունքում տուժած բնակիչների կրած վնասները: 
Այսօր արդեն պարզ է դարձել, որ բնակիչները ստացել են կառավարության տրամադրած փոխհատուցումը: Լրատվամիջոցներից մեկի հետ զրույցում Այգեհովիտի գյուղապետ Լևոն Գրիգորյանն ասել է, որ բնակիչները բողոք չունեն: Չհավաքված բերքի դիմաց գործադիրը փոխհատուցել է 16 մլն դրամ, որն էլ փոխանցվել է գյուղացիներին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել