Երբ Լևոն Տեր-Պետրոսյանը ընդամենը ասում էր «Մենք պիտի բարիդրացիական հարաբերություններ հաստատենք մեր բոլոր հարևանների հետ» ու ամենայն մանրամասնությամբ հիմնավորում էր իր ասածը, մարդկանց մի մասը նրան ազգի դավաճան էր անվանում՝ «հիմնավորելով», թե ո՞նց մենք կարանք մեր թշնամիների հետ բարիդրացիական հարաբերություններ հաստատենք, բայց երբ Սերժ Սարգսյանը ոչ ավել, ոչ պակաս ասում ա «Ոչ մի ժողովուրդ և ոչ մի ազգ հայ ժողովրդի կողմից չի ընկալվում որպես թշնամի», այդ նույն մարդիկ ինչ-որ լռում են:  
Ավելացնեմ, որ Ռ. Քոչարյանը ոչ վաղ անցյալում հայտարարել էր. «Հայերն ու ադրբեջանցիները էթնիկապես անհամատեղելի ժողովուրդներ են», իսկ 5 տարի առաջ էլ ամբողջ իշխանական մեքենան Տեր-Պետրոսյանի «մենք պիտի բարիդրացիական հարաբերություններ հաստատենք մեր բոլոր հարևանների հետ» միտքը ներկայացնում էր որպես «քիրվայություն»: 
Հիմա կա՛մ ասեք, թե ո՞վ ա իրականում քիրվայություն անում, կա՛մ էլ ընդունեք Տեր-Պետրոսյանի ճշմարտացիությունը, ձեր` անհեռատեսությունն ու անգրագիտությունը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել