Քաղաքական մեկնաբան

Էպոսագետ Վարդան Սեդրակյանն ասում է, որ իր նախընտրական ծրագիրը «Սասնա Ծռեր» էպոսն է։ Հարց է առաջանում՝ նախագահ ընտրվելու դեպքում Վարդան Սեդրակյանն ինչպե՞ս է վարելու Հայաստանի հարկային քաղաքականությունը և ինչպես է ձևավորելու պետական բյուջեն, երբ էպոսում ներքին հարկահանության մասին ոչինչ չկա։ Սակայն էպոսում կա դրվագ, որը ցույց է տալիս Դավիթի վերաբերմունքը հարկահանների (թեկուզև օտար, սակայն տվյալ դեպքում մեր շատ «ընտրյալներ» օտարից առանձնապես չեն տարբերվում) նկատմամբ. Դավիթը ջարդում է գլխավոր հարկահանի գլուխը, հանում նրա ատամները, շարում ճակատին, կտրում շրթունքները...
Հետաքրքիր է՝ եթե Սեդրակյանը դարձավ նախագահ, ի՞նչ է սպավում ՊԵԿ նախագահ Գագիկ Խաչատրյանին։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել