Դպրոցի ավարտական դասարանում էի, երբ մի օր պատմության մեր ուսուցչին՝ հայրենական պատերազմի հաշվանդամ ընկեր Սահակյանին  հարցրի, թե՝բացի պատմական փաստաթղթերից էլ ի՞նչով կարելի է թուրքերին համոզել, որ գենոցիդ են իրագործել հայերի նկատմամբ, արդյո՞ք չկա նրանց հետ խաղաղ գոյակցության մի ուրիշ ձեվ։ Ուսուցիչս նայեց ինձ ու ժպտալով ասաց,–<<Քաղաքակիրթ մարդկանց համար բոլոր ժամանակներում հասկանալի միակ ձեվը եղել է երգը, երաժշտությունը, պոեզիան , մի՞թե այդպիսի դեր չի կատարել Սայաթ–Նովան Կովկասում>>։

Ի լրումն այս հարց ու պատասխանի , մայիսի 25 ին գնացքով մեկնեցինք Թբիլիսի, դեպի Սբ. Գեվորգ եկեղեցին, ուր թաղված էր հանճարեղ գուսան Սայաթ– Նովան, որի ծննդյան 250–ամյակը 1963թ–ին  Յունեսկո–յի նախաձեռնությամբ նշվելու  էր համաշխարհային մասշտաբով։
Մի երկու խոսք Սայաթ–Նովայի մասին։
Սայաթ–Նովան ծնվել է Թիֆլիսում 1710-20–ական թվականներին, ինքնուրույն է սովորել երաժշտական գործիքների վրա նվագել,տաղեր հորինել, իսկ հետո հմայիչ ձայնով երգել։ Այդ պատճառով էլ Հարութինը դառնում է Սայաթ–Նովա, որ նշանակում է «երգի»– «որսորդ», իսկ մեզ ու ամբողջ աշխարհի համար՝«աշուղության– արքա»։ Վրաստանի հայոց թեմի առաջնորդ  պատմում էր, որ Սայաթ– Նովան զբաղվել է նաեվ գրքեր ծաղկելով, որոնք պահպանվել են ու զարմացնում են հիմա աշխահին։
    Այս տարի ,երբ այցելեցի Երեվանի Մատենադարանի նորակառույց  մասնաշենքը, ինձ բախտ վիճակվեց տեսնել  դեռ չներկայացված, բայց մի քանի օրից անպայման կցուցադրվեր, Սայաթ–Նովայի ձեռքով ծաղկած–գրված Գրիգոր Նարեկացու  «Մատյան ողբերգությունը», գիտաշխատող Նարինեն ասաց,  որ մի օրինակ է ։ Դա մի հրաշալի աշխատանք էր , անհնար էր հավատալ, որ այն գրվել է Սայաթ–Նովու ձեռքով Հաղպատի վանքում , ուր նրան աքսորել էին իշխանաքույր Աննային սիրելու, թագավորաց գործերի մեջ մտնելու եվ «ռամիկին պաշտպանելու » համար։
Ամեն  մարթ  չի  կանա խմի՝ իմ  ջուրըն  ուրիշ  ջըրեն  է,
Ամեն  մարթ  չի  կանա կարթա՝ իմ գիրըն   ուրիշ գըրեն  է։
 
Ահա, սիրածս այն երկտողը, որ ես հիշում եմ իմ ողջ կյանքի դժվար պահերին։Այս խոսքերը փորագրված են նաեվ  Երեվանում Սայաթ–Նովայի արձանի հիմնաքարին՝  հեղինակն է Արա Հարությունյանը, ճարտարապետը Էդուարդ Սրապյանը։
 Ափսոս, որ խաղերի մեծագույն մասը Սայաթ–Նովան գրել է թուրքերեն ու վրացերեն, սակայն այդ լեզուներով գրածների մե՛ջ է, որ հիշեցրել է իր ազգային ծագումը։ Նա հենց թուրքերեն խաղերից մեկի մեջ  հպարտությամբ գրել է .
 
Էջմիածնա Մայր աթոռը եվ ազնիվ ցեղը մերն է։
 
      Սայաթնովյան եռլեզվյան գրական ժառանգությունը  ու հենց Սայաթ– Նովան  վերը նշված այն բացառիկ  անհատներից էոր խոսքով, խաղերով կոչ է անում մարդկանց, ազգերին խախաղ ապրելու։ Դրանք երկնքի մեծագույն պարգեվն են , որ տրվում են ոչ բոլորին, եվ ոչ ամեն ժամանակ: Նրանք դառնում են խաղաղության մունետիկներ բոլոր ժողովուրդների համար։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել