Վերջին օրերին գրեթե ամեն օր մենք աշխարհի որևէ անկյունում տեղի ունեցած ահաբեկչության մասին ենք լսում։ Շատ համաշխարհային առաջնորդներ արդեն իրենց խոսքն են ասել արյունահեղությունների, ահաբեկչության և 21-րդ դարի համաշխարհային ատելության մասին։  Ստվերում չի մնացել նաև Տիբեթի հոգևոր առաջնորդ Դալայ Լամա XIV-ը։ Վերջերս նա հարցազրույց տվեց գերմանական լրատվամիջոցներից մեկին, որտեղ իր կարծիքը բարձրաձայնեց աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների և ահաբեկչության դեմ պայքարելու մասին։ 

Ձեզ ենք ներկայացնում հոգևոր առաջնորդի հզոր խոսքերը, որոնք պետք է լսեն բոլորը։ 

«Մարդիկ ցանկանում են ապրել խաղաղ կյանքով։

Ահաբեկիչները հեռատես չեն, և դա է մահապարտների կողմից իրականացրած պայթյունների պատճառներից մեկը։

Ինչևէ, միայն աղոթքներով խնդիրը լուծել չենք կարող։ Ես բուդդիստ եմ և հավատում եմ աղոթքի ուժին, սակայն մարդիկ իրենք են այս խնդիրը ստեղծել։ Իսկ հիմա խնդրում են Աստծուն լուծել այն։ Սա տրամաբանական չէ։

Աստված կասեր. «Ինքներդ եք խնդիրը ստեղծել, ինքներդ էլ լուծեք այն»։

Մեզ մարդկային արժեքների, միասնության ու ներդաշնակության զարգացման համակարգված մոտեցում է անհրաժեշտ։ Եթե մենք սկսենք դա անել այսօր, ապա մենք դեռևս շանսեր կունենանք, որ այս հարյուրամյակն այնպիսին չի լինի, ինչպիսին նախորդն էր։ Սա բոլորի շահերից է բխում։

Եկեք աշխատենք մեր ընտանիքներում և հասարակության մեջ խաղաղություն հաստատել և ոչ թե հույսը դնել Աստծո, Բուդդայի կամ կառավարության օգնությանը»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել