Չեմ հասկանում, էդքան դժվա՞ր էր/ա էս տարիների ընթացքում հասկանալ էն պարզ իրողությունը, որ Հայ ազգային կոնգրեսի համախմբումը նպատակների շուրջ բացառապես պահպանվում ա Տեր-Պետրոսյանի անգերազանցելի վարկանիշի շնորհիվ: Կոնգրեսականների գաղափարներն ու պատկերացումները էնքան զանազան են, որ առանց Տեր-Պետրոսյանի նման համախմբում տեղի չէր ունենա: Պետք էր/է հասկանալ, որ Կոնգրեսին, նույնիսկ չեղած տեղից, օր ու գիշեր ինչ մեղադրանք ասես կարող են ներկայացնել ու Կոնգրեսի ամենասխալ քայլերը հենց այդ մեղադրանքներին հրապարակավ անդրադառնալն էր/ա, քանի որ ցանկացած մեղադրանքի. «Կոնգրեսում բազմակարծություն է, ու դա նորմալ է» պատասխան տալը տարիների ընթացքում սկսեց ընկալվել որպես «կռուտիտ»: Իսկ որոշ դեպքերում, երբ բազմակարծություն ասվածը դառնում ա «դավաճանություն», արդեն դա մեկնաբանվում ա որպես «Կոնգրեսը մաքրվում ա» արդարացմամբ (լավագույն ապացույցը ՀՀՇ-ի ու ՍԴՀԿ-ի պառակտումներն էին ու Արամ Սարգսյանի այս տարվա վարքը): 
Կոնգրեսի բուն գործը պիտի լիներ/լինի Տեր-Պետրոսյանի գաղափարների պաշտպանումը, տարածումը, բացատրումը, այլ ոչ թե ներքին պայքարը, առավել ևս, որ Կոնգրեսի լիդերների ելույթները այս 5 տարվա ընթացքում ոչ մի բառով չեն փոփոխվել: Իսկ հիմա, երբ Կոնգրեսը պիտի իր ամբողջ կարողությունները ներդներ, որպեսզի Տեր-Պետրոսյանի համար առաջադրման հիմք հանդիսանար, դրա փոխարեն սկսել են ավելի ակտիվ իրար դեմ պայքարել, էլ չեմ ասում «Հայկական ժամանակում» տեղ գտած հոդվածների մասին: 
Նոր տարվա օրերը հանած, քարոզարշավին մնացել ա մոտ կես ամիս ժամանակ, խելքներդ գլուխներդ հավաքեք ու «համոզեք», որ Տեր-Պետրոսյանը առաջադրվի ու թքած, թե ընտրությունները ոնց կանցնեն: Միայն էդ քայլը կարա գոնե որոշ չափով մարդկանց մոտ կրկին պայքարի ալիք բարձրացնի թե՛ նախընտրական, թե՛ հետընտրական ժամանակաշրջանում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել