«Altacode» ծրագրավորման ընկերության մոբայլ թիմը մշակել է «Dronify» ստրատեգիական ժանրի ինտերակտիվ խաղ, մոբայլ խաղը մշակված է iOS և Android հարթակների համար: «Dronify»-ի թիմը բազկացած է 10 հոգուց, թիմի ղեկավարն Արմեն Սանասարյանն է։ Ըստ վերջինիս՝ խաղը մեծ հետաքրքրություն է առաջացրել հայերի շրջանում, որին նպաստել է նաև այն, որ Դիջիթեքի օրերին այցելուներին ներկայացվել է խաղի ալֆա-տարբերակը, և մասնակիցներին առաջարկվել է ոչ միայն խաղալ, այլև ներգրավվել խաղի փորձարկման և առաջարկությունների ներկայացման պրոցեսում։ Խաղը ստեղծող թիմը նշում է, որ այն չի կրկնօրնակում որևէ այլ խաղի, իր էությանբ նոր խաղ է։ Խաղացողը պետք է մշակի ռազմավարություն և դասավորի դրոնները՝ ընտրելով մասնագիտություն, հատուկ հմտություններ և այլ հետաքրքիր գործիքներ՝ ավելի հզոր և փորձառու դառնալու նպատակով: Այժմ թիմն աշխատում է խաղի նոր տարբերակի վրա, որը կներկայացվի շուտով:

«Ալտակոդի» մասին

«Ալտակոդը» ծրագրային ապահովման մշակմամբ զբաղվող ընկերություն է, որն առաջարկում է անհատական վեբ և մոբայլ լուծումներ` ապահովելով համապարփակ որակի վերահսկում, տեխնիկական աջակցություն և համակարգի սպասարկում: Հիմնադրվելով 2006թ.-ին և ունենալով փոքր ու տաղանդավոր թիմ՝ «Ալտակոդը» դարձել է հեղինակավոր դերակատար Հայաստանի ՏՏ ոլորտում՝ մատուցելով ծառայություններ իր գործընկերներին ԱՄՆ-ում, Եվրոպայում և Հայաստանում: Մեր փորձը ներառում է վերլուծական գործիքների, տեղեկատվական համակարգերի, բովանդակության կառավարման համակարգերի, պորտալների, էլեկտրոնային առևտրի հարթակների, GPS մոնիտորինգի համակարգերի, iOS և Android հավելվածների ծրագրավորումը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել