Մենք մեր սփյուռքահայ հայրենակիցներից պահանջում ենք, որ նրանք հայերեն խոսեն, մնան հայ, պահպանենք մեր արժեքները նույնիսկ դրսում, իսկ դրա համար ի՞նչ է անում մեր վերնախավը: Ես կոնկրետ առաջարկ ունեմ կոնկրետ կառույցի՝ ԿԳՆ-ին:
Պարոն Աշոտյան, մենք՝ Հայաստանում ապրող հայերս և պաշտոնյաները, ի՞նչ հնարավորություններ ենք այսօր ստեղծում մեր սփյուռքահայ հայրենակիցների համար, որպեսզի նրանք պահպանեն մայրենին և խոսեն հայերենով, այսօր սփյուռքում շատ հայեր կան, ովքեր խոսում են տվյալ երկրի պետական լեզվով և ոչ թե հայերենով, կան հայկական դպրոցներ, եկեղեցիներ, որտեղ կարող են սովորել հայերեն, բայց վստահ եմ, որ դա շատ քիչ է: Լավ չէր լինի արդյո՞ք, եթե մենք նույնպես մուլտֆիլմերի տեսքով համացանցում ևս ունենայինք ուսուցողական մուլտեր հայերենով, օրինակ՝ նման մուլտեր համացանցում շատ կան, ինչպիսին է՝ развивающие мультики և այլն:
Հ.Գ. Ինքս մի քանի անգամ փորձել եմ օրինակ վերցնել այդ նյութերից և առանց որևէ կառույցի միջամտության անել, բայց չի ստացվել, որովհետև հասել եմ ֆինանսական պատին և կանգ եմ առել, իսկ ես որքան էլ մեծ ցանկություն ունենամ, այսօր չեմ կարող լուծել այդ խնդիրը, իսկ Դուք, ունենալով համապատասխան բյուջե և լծակներ, կարծում եմ, մեծ ցանկության դեպքում կարող եք: Կցանկանաք ինձ հետ համագործակցել, պատրաստ եմ, եթե ոչ, ապա կարող եմ ավելի մանրամասներ ասել, և Դուք անեք, միայն թե արվի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել