Մշտապես կեղծ ընդդիմություն խաղացող Դաշնակցությունն ինչպես միշտ այսօր էլ իր ոճի մեջ է: Մարդ չի հասկանում՝ հիմա այս քաղաքական ուժն իշխանությո՞ւն, թե՞ ընդդիմություն է, քանի որ, ժողովրդի լեզվով ասած, «համ նալին են խփում, համ մեխին»:
Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի նախաշեմին վերոնշյալ կուսակցությունն «Այո» է քարոզում` երևի թե ակնկալելով նախագահի «մեծահոգությունը»` մի քանի նախարարական պորտֆելների տեսքով: 
Իսկ այսօր ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանն արդեն բացահայտորեն լրագրողների ներկայությամբ բարձրաձայնեց, որ այս իշխանությունն իրենց սրտով է. «Սերժ Սարգսյանի իշխանությունը լեգիտիմ է»:
Այսքանից հետո մնում է միայն հիշել հայտնի դաշնակցական երգը, բայց մի քիչ փոփոխված ու արդիական` «Ելիր, դաշնակ Դրո, ել՝ տես ձերոնք ինչեր են անում»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել