Գնաճի նվազագույն մակարդակը սահմանված է 2,5 տոկոս, սակայն Հայաստանում տարեվերջից երկու ամիս առաջ այն կազմել է ընդամենը 1,9 տոկոս:

Այդ նպատակով ԿԲ-ն որոշում է կայացրել նվազեցնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը: Կարող է տպավորություն ստեղծվել, որ այս որոշումը փոքր-ինչ ուշացած է, սակայն ներքին և արտաքին գործոնները տևական ժամանակ է, ինչ դրական միտում էին հաղորդում գնաճի մակարդակին:

Վերաֆինանսավորման տոկոսադրույքի նվազեցումը ենթադրում է տնտեսության մեջ մտնող փողի էժանացում:

Այս քաղաքականությունը ԿԲ-ն պետք է շարունակի: Իրեն այս հարցում կարող են աջակցել արտաքին գործոնները, որոնք վերջին շրջանում էլ ավելի ազդեցիկ են դառնում երկրի տնտեսության համար:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել