EXCLUSIVE

Դերասանուհի, երգչուհի Էնջլ Մարտիրոսյանն արդեն տևական ժամանակ է, ինչ բնակություն է հաստատել ԱՄՆ-ում: Նա նկարահանվում է սերիալներում, տեսահոլովակներում, ինչպես նաև խաղում թատերական ներկայացումներում: Այս անգամ BlogNews.am-ը ներկայացնում է նրա համարձակ և գեղեցիկ ֆոտոշարքը, որի առաջին լուսաբանումը նա վստահել է մեզ: 

«ԱՄՆ-ում սա առաջին ֆոտոշարքս է. ես վաղուց պատրաստվում էի ներկայանալ նորովի և շատ վաղուց պլանավորում էի այս շարքը: Լուսանկարիչն է Նարբեհ Խոդավերդին, ում աշխատանքներն ընդգրկվել են «Vogue» ամսագրում, իսկ նկարահանումներն արվել են Palmdale desert անապատում, որտեղ նաև նկարահանվել է Մայքլ Ջեքսոնի «In the closet» տեսահոլովակը: Սա փոփոխված Էնջլի սկիզբն է լինելու, սա այն է, ինչ ես հիմա եմ»,-խոստովանեց դերասանուհին:

Դերասանուհին նաև նշեց, որ արդեն նախապատրաստվում է իր մյուս ֆոտոշարքին, բայց այսքանով չի սահմանափակում. «Ես կներկայացնեմ նոր երգեր, տեսահոլովակներ և այլ նախագծեր, որոնց մասին դեռ չեմ խոսի: Հիմնականում պատրաստվում եմ կենտրոնանալ և՛ հայկական, և՛ արդեն քայլ առ քայլ ամերիկյան շոու բիզնեսի վրա, և այդ պատճառով բոլոր ապագա նախագծերս լինելու են այն ոճի մեջ, որը համապատասխան կլինի երկու ասպարեզներում էլ քայլեր անելու համար»:

Նյութը՝ Սիրանուշ Գրիգորյանի

Լուսանկարիչ՝ Նարբեհ Խոդավերդի

Դիմահարդար՝ Ռուզկա

Վարսահարդար՝ Անդզրե 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել