Tert.am-ը գրում է.

2016թ-ի պետական բյուջեի նախագծով պարզ դարձավ, որ ՀՀ-ում աշխատավարձերը և թոշակները չեն ավելնալու , գնաճ է լինելու և ՀՀ -ից ոչ միայն մարդկային ռեսուրսի արտագաղթն է շարունակվելու, այլ նաև` կապիտալի: Այս մասին ԱԺ ճեպազրույցների ժամին ասաց «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը:

«Նաև անկում են ապրել պղնձի և այլ օգտակար հանածոների գները: Այս միտումը շարունակվելու է 2016թ-ին, և հետևաբար՝ ՀՀ-ում սոցիալ-տնտեսական ճգնաժամի խորացումն անխուսափելի է»,-ասաց նա:

Փոստանջյանը շարունակեց, թե այս պայմաններում,  որի անունը դրել են Սահմանադրական հանրքավե՝ ՀՀ-ն ավելի ցնցումային իրավիճակի մեջ է դնում: «ՀՀ քաղաքացիներին ոչինչ չի մնում, քան ընդվզել և գնալ արտահերթ լուծումների»,-ասաց նա:

«Ժառանգություն» խմբակցության պատգամավորը խոսեց նաև ԵԽԽՎ-ում շրջանառության մեջ դրված թվով երկու հակահայ խայտառակ բանաձևերից: «Այդ խայտառակ բանաձևերը ընդունված պատահական իրադարձություններ չեն, մեկ օրվա բացթողում չէ, այլ շարունակական անպատասխանատվության և ապաշնորհ քաղաքականության հետևանք է: Արտաքին քաղաքականության բացակայության հետևանք է, որը կապված չէ միայն խորհրդրանականների վարքագծից: Խորհրդարանական վեհաժողովները վերջին ատյաններն են, որոնք արտացոլում են այդ ապաշնորհ և անպատասխանատու քաղաքականությունը»,-ասաց նա:

Հարցին, թե համակարծիք է այն դիտարկումների հետ, թե պատվիրակության անդամների մի մասն ուղղակի «շոփինգ անողներ են», պատասխանեց. «Պատվիրակության հիմնական գործունեությունն արտացոլում է մեր հիմնական պատասխանատուի անպատասխանատու դիրքորոշումը»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել