349630_muzhchina_zhenshhina_paren_devushka_para_mashina_v_2200x1447_www.GdeFon.ru_-1024x673Aadmag.am-ը գրում է.

Տղամարդուն դուր գալու համար բավական է երեւալ հիմար: Այս հատկանիշը կերկարացնի եւ կամրապնդի զույգերի հարաբերությունները: Վիճակագրությունը վկայում է, որ այն կանայք, ովքեր ի ցույց են դնում իրենց բավական խելացի ու սրամիտ լինելը, այնքան ավելի մեծ վտանգի տակ են դնում հարաբերությունների հետագա ընթացքը:

Ինտելեկտուալ կարողությունները կնոջ համար ամենաքիչ զենքն են տղամարդուն գրավելու եւ կողքին պահելու հարցում: Ճարպիկ կանայք իրենց սիրած տղամարդուն չկորցնելու համար, փորձում են ցույց տալ իրենց թույլ ու անօգնական լինելը , որպեսզի տղամարդիկ նման կանանց կողքին իրենց իսկական տղամարդ զգան:

Ընտանիքներում զույգերի մոտ վեճերի եւ կոնֆլիկտների առաջացման  պատճառներից մեկը, թերեւս կնոջ գաղափարապես հասուն լինելու գործոնն է: Այս մասին վկայում են հետազոտության արդյունքները, որոնք անցկացվել են տարբեր տարիքի մարդկանց հետ ունեցած սոցհարցումների արդյունքում: Տղամարդկանց գրեթե մեծամասնությունը պատասխանել է, որ շատ անգամներ իրենց հունից  հանել է, երբ կանայք  փորձել են իրենց մտավոր ունակություններով գերազանցել տղամարդկանց: Ընտանիքում արական սեռը ինքնադրսեւորված է զգում իրեն, երբ գիտակցում է իր ուժն ու առաջնորդ լինելու գաղափարը, իսկ ավելի թույլ, երբ իր փոխարեն կանայք ավելի ճարպիկ մոտեցում եւ պատշաճ լուծում են առաջարկում. 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել