Tert.am-ը գրում է.

Պաշտոնական Վաշինգտոնը 5 մլն դոլարի պարգևավճար է խոստացել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման անդամներից մեկի` Թարադ Մուհամմադ ալ- Ջարբայի «գլխի» համար:

Ինչպես նշում է The Telegraph-ը, հայտնի է, որ ալ- Ջարբան Փարիզի ահաբեկչություններն իրականացրած իսլամիստներին օգնել է հասնել Սիրիա ու այնտեղ նախապատրաստել նոյեմբերի 13-ի արյունալի ահաբեկչությունների ծրագիրը, որին զոհ գնաց ավելի քան 130 մարդ։

Ամերիկյան կողմին հաջողվել է պարզել, որ ալ-Ջարբան, ով ներկայանում է նաև Աբու Մուհամմադ ալ- Շիմալի անվամբ, առանցքային դեր է խաղում Իրաքի և Սիրիայի սահմաններից դուրս «Իսլամական պետության» գրոհայինների կողմից բոլոր ահաբեկչությունների կազմակերպման և իրականացման գործում։

Աղբյուրը հավելում է, որ ֆրանսիացի քննիչները պարզել են, որ հատուկ գործողության շրջանակում Փարիզի Սեն Դենի արվարձանում սպանված ահաբեկիչներից 6-ն ալ- Ջարբայի անմիջական օգնությամբ մարզվել են Սիրիայի տարածքում գտնվող ճամբարներից մեկում:

Նրանք նաև պարզել են, որ 35-ամյա տղամարդը կազմակերպում է ԻՊ-ի «նորակոչիկների» հավաքագրումը և փախստականների անվան տակ դեպի Եվրոպա ուղարկումը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել