Սեփական իշխանությունը պահելու համար ընդունված խաղի կանոնները՝ Սահմանադրությունն ու կառավարման մոդելը փոխելը, բերում են իշխանության վերարտադրմանը: Կառավարման մոդելները՝ նախագահականը, կիսանախագահականը և խորհրդարանականը, ունեն և՛ դրական փորձ, և՛ բացասական փորձ: Երեքով էլ կան ու եղել են թե՛ լավ կառավարվող երկրներ, թե՛ վատ կառավարվող երկրներ, թե՛ առաջընթացի ուղին բռնած երկրներ, թե՛ նահանջի ճամփան ընտրած երկրներ: Իսկ գերագույն գլխավոր հրամանատարի ինստիտուտը կարևորագույն ինստիտուտներից է, որն առկա Է նաև խորհրդարանական կառավարման համակարգերում: Միայն թե, չգիտես ինչու, մեզ հրամցվող նախագծում այդ ինստիտուտը միայն պատերազմական վիճակ հայտարարվելու դեպքում է գործում, այդ դերն այդ ժամանակ ստանձնում է վարչապետը, ու քանի որ միայն այդ ժամանակ է ստանձնում, էապես կորցնում է արդյունավետությունը: Սա ընդամենը պատասխանատվությունից հնարավորինս խուսափելու մեխանիզմ է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել