Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ՅՈՒՆԵՍԿՕ-ի Գլխավոր համաժողովի 38-րդ նստաշրջանում հանդես է եկել ելույթով, որն ամբողջությամբ համեմված է կեղծիքով և փաստերի աղավաղմամբ:
Ալիևն իր ելույթում առանձին տեղ էր հատկացրել նրան, որ ցույց տա, թե իրենք ինչքան քաղաքակիրթ և մշակութային մեծ ներուժ ունեցող ազգ են, իսկ հայերը՝ մշակութային հուշարձաններ ոչնչացնող:
Այս նախադասությունը միայն կարդալով՝ մարդու մոտ ծիծաղ է առաջանում և հարց ծագում՝ ինչպե՞ս է իրեն թույլ տալիս այդ քոչվոր ցեղի հովիվը նման ամբիոնից այդպիսի հայտարարություններ անել ամենահին քաղաքակրթություններից մեկի բնօրրան համարվող Հայաստանի հասցեին: Ախր ամբողջ աշխարհը գիտե հայի մշակութաստեղծ և մշակութապաշտ կերպարի մասին, ինչպե՞ս ես դու քեզ թույլ տալիս այդ ամբիոնից նման բարբաջանքներ հնչեցնել, թե կարծում ես, թե ՅՈՒՆԵՍԿՕ-ի ամբիոնը քեզ համար «Յենի Ազերբայջանի» Լենքորանի տարածքային շտաբն է:
Մնում է միայն կարծել, որ Ալիև կրտսերը ցանկանում է դերերը խառնել և Ադրբեջանի փոխարեն Հայաստան ներկայացրել:
Ստորև փորձեմ ներկայացնել Ադրբեջանի կողմից ոչնչացված հայկական պատմամշակութային հուշարձանների շատ համեստ ցանկը (հակառակ պարագայում անհնար է այդ ամբողջ ցանկը ներկայացնել).
• Սուրբ Աստվածածին եկեղեցի (Բաքու) – հիմնադրվել է 1799 թ., քանդվել է։
• Սուրբ Թադևոս-Բարդուղիմեոս մայր տաճար (Բաքու) – 1900 թ., հետաքրքրական է, որ Եկեղեցու ճարտարապետը Հայաստանի առաջին Հանրապետության առաջին վարչապետ Հովհաննես Քաջազնունին է: 1930 թ-ին պայթեցվել է Ադրբեջանի կողմից:
• Դաշկեսանում և հարակից շրջաններում վերացվել են մեկ տասնյակից ավելի եկեղեցիներ։
• Գանձակում ոչնչացվել է 3 եկեղեցի։
• Նախիջևանի տարածքում մոտ 27, 000 հայկական պատմական հուշարձաններ էին գտնվում (եկեղեցիներ, ամրոցներ, կամուրջներ, խաչքարեր և այլն), որոնց մեծամասնությունը փաստագրված էր: Դրանք այսօր չկան: Բոլորիս հիշողություններում հատկապես թարմ է Նոր Ջուղայի խաչքարերի ոչնչացում ադրբեջանցիների կողմից:
Ամենալկտի կերպով Ալիևը ՅՈՒՆԵՍԿՕ-ում նաև նշեց, որ Բաքվի կենտրոնում պահպանվում է հայկական Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Եկեղեցին: Այո, այդ Եկեղեցին կա, բայց բոլորի համար էլ պարզ է, որ տասնյակ հազարավոր հայկական հուշարձաններից եթե մնում է մեկը կամ երկուսը, ուրեմն դրանք պահպանվել են զուտ գովազդի համար, որպեսզի ցույց տրվի, թե նրանք ինչքան հանդուրժող են:
Կարելի է վստահորեն ասել, որ Ադրբեջանը լիովին յուրացրել է իր մեծ եղբոր վանդալային գործելաոճը, որը նույնպես 100 տարի առաջ ոչնչացրեց 200.000 հայկական հուշարձան Արևմտյան Հայաստանում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել