Լավրով. Արևմտյան երկրների Սիրիայի վերաբերյալ դիրքորոշումը փոխվեց Պուտինի՝ ՄԱԿ-ի   ելույթից հետոSlaq.am-ը գրում է.

Արևմտյան երկրների դիրքորոշումը սիրիական հարցի վերաբերյալ փոխվեց Վլադիմիր Պուտինի՝ ՄԱԿ-ի Գերագույն ասամբլեայի ելույթից հետո: Այսպիսի կարծիք է հայտնել ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը, փոխանցում է РИА Новости գործակալությունը:

«Ես կարծում եմ, որ Վլադիմիր Պուտինի հարցի պատասխանը, իսկ հարցը հնչում էր այսպես. «Ի՞սկ այժմ դուք հասկացաք, թե ինչ եք արել», սկսում է բացահայտվել: Եվ Սիրիայում տիրող իրվիճակի վերաբերյալ արձագանքը, եթե մենք այժմ Սիրիայի մասին ենք խոսում, սկսեց փոխվել ՄԱԿ-ի Գերագույն ասամբլեայից հետո»,-հայտարարել է Լավրովը « Ռուսաստանի Ռադիո» տված հարցազրույցում:

«Մենք այդ փոփոխությունները զգացինք ան ժամանակ, երբ ոգեվորությամբ արձագանքեցին Սիրիայի խնդրի թեմայով լայնամասշտաբ և բազմակողմ բանակցությունների անցկացման մտահաղացմանը»,-հավելել է նախարարը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել