Tert.am-ը գրում է.

ՀՀ կառավարությունն այսօր որոշում ընդունեց Շիրակի և Լոռու մարզերում 2014-2015թթ-ին 49 համայնքներում մի քանի անգամ տեղացած ուժգին կարկտահարություններից տուժած շուրջ 5380 գյուղացիական տնտեսությունների պարտքը դադարեցվելու մասին:

Ինչպես նիստին նշեց ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը, ցորենի սերմնաբուծության և սերմնարտադրության զարգացման ծրագրի շրջանակներում 2013-2014թթ-ին հատկացված 2118 տոննա աշնանացան ցորենի առաջին վերարտադրության սերմնացուի դիմած վճարման ենթակա գումարը կազմում է 338 մլն 950 հազ. դրամ:

Նա նշեց, որ պարտքը ներվում է` հաշվի առնելով հացահատիկի ցանքերի 90% վնասվածության պատճառով բերքի կորուստները:

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն էլ նշեց, որ այս նախագծով աջակցում են գյուղացիներին, ովքեր տուժել են կարկուտից:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել