Tert.am–ը գրում է.

Կանադացի գիտնականները պարզել են, թե ինչ «քանակությամբ» սեքս է հարկավոր, որպեսզի ամուսինները հասնեն երջանկության առավելագույն մակարդակին:

«Ռոսիյսկայա գազետա»-ի փոխանցմամբ` Տորոնտոյի համալսարանի Միսիսոգի մասնաճյուղի հոգեբանները հետազոտել են 30 հազար ամերիկացի ընտանեկան զույգերի 40 տարվա ընթացքում, իսկ արդյունքները հրապարակել Social Psychological and Personality Science գիտական հանդեսում:

Գիտնականները այժմ հայտարարում են, որ երջանկության համար զույգերին բավական է սիրով զբաղվել շաբաթական մեկ անգամ: Չնայած նրանք չեն հերքում նաև կարծրատիպը, թե ավելի հաճախակի սեքսը ասոցացվում է երջանկության ավելի բարձր մակարդակի հետ: Նրանք ընդգծում են, որ «ինտիմ կապը» պետք է միշտ պահել, սակայն պարտադիր չէ, որ դա մշտապես վերածվի սեքսի:

Գիտնականները պարզել են նաև, որ ընտանեկան եկամտի աճը ավելի քիչ է ազդում երջանկության վրա, քան ինտիմ կապը 

Գիտնականները միաժամանակ հերքել են նաև «ընտանեկան սեքսին» վերաբերող ավելի տարածված կարծրատիպեր: Մասնավորապես նրանք պնդում են, որ սխալ է տարածված տեսակետը, թե տղամարդիկ կանանցից շատ են սեքս ուզում, ինչպես նաև` թե երկար ժամանակ ամուսնական կյանքով ապրող զույգերի ինտիմ մտերմությունը ավելի քիչ է, քան նորապսակներինը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել