Ղարաբաղյան շարժման մեկնարկին ժամանակի մի հայտնի քաղաքական գործիչ, ով ապրել և այս պահին էլ շարունակում է ապրել Արցախում, արտահայտել է այն միտքը, որ քաղաքական գործչի կողմից արտաբերված միտքը կամ հնչեցրած տեքստը, անշուշտ, կարևոր և ուշագրավ է, սակայն առավել կարևոր և ուշագրավ է դրա ենթատեքստը…
Այժմ, երբ հետևում եմ որոշ բացառիկ «քաջ» ու«համարձակ» ելույթների, անմիջապես հիշում եմ վերը նշված միտքը` մտովի արձագանքելով. 
-«Հերո՛ս» ջան, տեքստդ կամ խոսքդ ծանոթ է, շատերն են լսել, լսում, ոգևորվել ու ոգևորվում, հիաթափվել ու հիասթափվում: Պատկերացնո՞ւմ ես, որ հասկանային կամ ըմբռնեին ասածիդ իրական ենթատեքստը…

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել