Tert.am-ը գրում է.

Հանրահավաքների իրականացման  հարց հանրապետական կուսակցությունը չի քննարկվել. այս մասին ՀՀԿ ԳՄ նիստի ավարտից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:

Ինչ վերաբերում է հարցին, թե հանրապետության նախագահը մասնակցելու է քարոզարշավին, դիմելու է հանրությանը, իր կարծիքն արտահայտելու է, ապա Շարմազանովը նշեց, որ այո: «Մինչև սահմանադրական բարեփոխումների հանրաքվեի օրը՝ դեկտեմբերի 6-ը, hանրապետության նախագահ Սերժ Սարգսյանն այո՛ իր կարծիքը հանրությանը հրապարակային կներկայացնի, և հավանական է, որ դա կլինի հեռուստաեթերի հարցազրույցի ձևով»,- ասաց նա:

Շարմազանովը շեշտեց, թե դեկտեմբերի 6-ին որոշողը բացառապես պետք  է լինի ՀՀ քաղաքացին: «Ինչպիսի որոշում կլինի, ուրեմն դա է որոշումը մեզ համար: Մեր գործընկերները խորհրդարանում օգտագործեցին հաղթանակ և պարտություն միտքը: Սեփական ժողովրդի մեջ ոչ հաղթանակ է լինում, ոչ էլ պարտություն, մենք բոլորս մեկ նավի անդամներ ենք, մեր ժողովուրդը կորոշի, որ ճանապարհով ենք գնում, ինչպիսի որոշում կկայացնի` 7-ին կգնանք այդ ուղղությամբ»,- ասաց նա: 

Իսկ թե ինչ կողմնորոշում ունի ժողովուրդը ըստ նրա, պատասխանեց, թե բազում  համայնքներում է եղել և կարող է ասել, որ բացատրելու դեպքում, խոսելու դեպքում հանրությունը շատ լավ գիտակցում է անհրաժեշտությունը:

Շարմազանովը խոսեց նաև «Հյուսիս-Հարավ» շոուի մասին՝ ընդգծելով, թե առաջին անգամ հայ իրականության մեջ առանց մոնտաժի հնարավորություն է տրվում քաղաքացուն իր կարծիքը հայտնել: «Ես շատ դրական եմ վերաբերվում, սա խոսքի, քաղաքական ազատության պայծառ օրինակ է»,- ասաց նա:

Ի դեպ, շեշտեց, թե երբեք որևէ  հարցում նման կոնսենսուս չի եղել: «Հայոց քաղաքական էլիտայի ճնշող մեծամասնության 4/5-րդի հավանությանը արժանացել է»,- ասաց նա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել