Ստամբուլում երեկ տեղի ունեցավ Թուրքիա-Հունաստան ֆուտբոլային հանդիպումը, որի նախախաղային պաշտոնական հատվածում մեկ րոպե լռությամբ պետք է հարգվեր Փարիզում տեղի ունեցած զազրելի ահաբեկչությունների զոհերի հիշատակը: Աշխարհում այս օրերին հազարավոր սպորտային մրցելույթներ եղան, և բոլորի ժամանակ էլ մարդիկ քաղաքակիրթ ձևով հարգեցին զոհերի հիշատակը: Բայց հերթը հասավ թուրք գազանին, և նա կրկին ցույց տվեց իր բնազդային կերպարը, որը միշտ այդպիսին էր և երբեք էլ չի փոխվի:
Ուրեմն այսպես, երբ մարզադաշտում հայտարարվեց մեկ րոպե լռություն, թուրք երկրպագուները սուլեցին, գոռացին և այլ անպարկեշտ արարքներ թույլ տվեցին իրենց: Նրանք բացականչում էին «Ալլահ ակբար»: Հիշեցնեմ, որ այս նույն խոսքերը շուրթերին Իսլամական պետության ահաբեկիչները մտան Փարիզի սրճարաններն ու համերգասրահը և սպանեցին հարյուրավոր մարդկանց: Ընդհանրություններն ակնհայտ են:
Այսօր Թուրքիա-Իսլամական պետություն կապը շատ սերտ է: Կարծես թե Թուրքիան բնազդային կապով է կապված Իսլամական պետության հետ և, իր նախկին կերպարը մշտապես իր առջև ունենալով, այսօր իր նմանին գտել է և օգնում է, ինչպես կարողանում է: Այն, որ Իսլամական պետության զինյալները մարզվում և վարժանքներ են իրականացնում Թուրքիայում, արդեն գաղտնիք չէ ոչ մեկի համար: Այն, որ Իսլամական պետությունն օրական 1,5-2 մլն բարել նավթ է փոխադրում համաշխարհային շուկա թուրք միջնորդների միջոցով, նույնպես հայտնի փաստ է: Դե իսկ Էրդողանի որդու նկարները ԻՊ-ի դաշտային հրամանատարների հետ ամբողջացրեցին պատկերը:
Եվ երբ Անթալիայում անցկացված G20-ի հանդիպման ժամանակ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ նույնիսկ G20-ի անդամ որոշ երկրներ են աջակցում ԻՊ-ին, կարելի է վստահորեն պնդել, որ ՌԴ նախագահը նկատի ուներ Թուրքիային:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել