Այսօր` նոյեմբերի 18-ին, Գերմանիայի Հանովեր քաղաքում հայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ, գերմիջին քաշային կարգում WBO վարկածով աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամը մամլո ասուլիսի ձևաչափով հանդիպել է մրցակցի` Մարտին Մուրայի հետ:
Հիշեցնեմ, որ Արթուր Աբրահամի առաջիկա մենամարտը կայանալու է նոյեմբերի 21-ին, Գերմանիայի Հանովեր քաղաքի «TUI Arena»-ում: Մրցակիցն է 33-ամյա բրիտանացի Մարտին Մուրայը:
Մենամարտը ցուցադրվելու է գերմանական SAT հեռուստաընկերության ուղիղ եթերում, նոյեմբերի 21-ին, սկիզբը՝ Գերմանիայի ժամանակով ժամը 22:20, նաև Հայաստանի հանրային հեռուստաընկերության ուղիղ եթերում, Հայաստանի ժամանակով լույս նոյեմբերի 22-ի գիշերը, սկիզբը՝ ժամը 1:20:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել