Ոչ մեկը արժանի չէ քո արցունքներին: Իսկ ով արժանի է, երբեք քո արտասվելու պատճառը չի դառնա: Գաբրիել Գարսիա Մարկես

Պետք է լինես կին, որ հասկանաս, թե ինչ են կանացի արցունքները: Դրանք տխուր սրտի ամենաբարձր աստիճանն են: Դրանք տառապանքի գագաթնակետն են: Դրանք թուլության նշան չեն, դրանք նշան են, որ մարդու մեջ դեռ հոգի կա: Դրանց մեջ կան ցուրտ, կեղտ, ձյուն, բուք, թուլություն և ուժ միաժամանակ: Ինչքան թուլամորթ տղամարդկանց պատճառով է կինը խորտակվել դառը-աղի արցունքների մեջ: Աստված հաշվում է կանանց արցունքները` կաթիլները, հոսքը, օվկիանոսները, դրանց գետերը, ցանցի ճեղքերը, ջրվեժի զգացմունքային դրաման: Արցունքները բաժանվում են տեսակների` նախանձի, կսկիծի, զայրութի, ցավի, կարոտի, վնասվածքների, վիրավորանքների, կրքի, բարկության, սոխի բուրմունքի, անցյալի նուրբ անուրջների` նույնիսկ ծիծաղի: Ամեն մի արցունք ունի իր ժամկետը: Ճիշտ է, դրանք չեն սպանում տանջանքը, բայց իրենց հետ տանում են տանջանքի մի մասը: Դրանք դանակ և ատրճանակ են: Ծառայում են որպես պայքարի նշան, զենք, փրկություն, դեղորայք: Դառը ժամանցի արցունքները կարծես խռոված ստրուկի դրոշ լինեն: Թող բոլոր հոգիները պայքարեն կատաղի` այդ բյուրեղյա կրակների դեմ հավերժ: Դրանք չեն լինի, եթե երջանկության թռչունները երգեն սրտում ցավի փոխարեն: Պարզապես պետք է ուշադիր և զգույշ լինել: Բառով, հայացքով, զգացմունքներով, գոլորշու հանդիպումներով և ջերմությամբ կարելի է պահպանել արցունքները: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել