Untitled-1135Aadmeg.am-ը գրում է.

Զոգբի» հետազոտական կենտրոնի (Zogby Analytics) կողմից նոյեմբերի 9-ին առաջին անգամ անցկացված հեղինակավոր ամերիկյան հարցախույզը ցույց է տալիս ամերիկյան հասարակության գիտելիքների մակարդակն ու կարծիքը Հայոց ցեղասպանության և Արցախի վերաբերյալ: Բացառապես տողերի հեղինակին տրված հարցախույզի արդյունքների անճշտությունը տատանվում է 3.1 տոկոսի սահմաններում:

Այն հարցին, թե արդյոք տեղյակ եք, որ տեղի է ունեցել Հայոց ցեղասպանությունը, զարմանալի է, որ հարցման մասնակիցների միայն 34.8 տոկոսն է դրական պատասխան տվել. 49.6 տոկոսն ասել է «ոչ», իսկ 15.6 տոկոսը՝ «գաղափար չունեմ»: Ակնկալում էինք, որ ԱՄՆ քաղաքացիների շատ ավելի բարձր տոկոսը տեղյակ կլիներ Հայոց ցեղասպանության մասին, հատկապես Հարյուրամյակի այս տարվա ոգեկոչման խոշոր միջոցառումներից հետո: Այն փաստը, որ ամերիկացիների կեսը երբեք չի լսել 1.5 միլիոն հայերի Ցեղասպանության մասին, ցույց է տալիս, որ մեծ ջանքեր են անհրաժեշտ հանրության դաստիարակչության համար: «Զոգբի» հետազոտական կենտրոնն իր հարցման մեջ ծավալուն տեղեկատվություն է տրամադրում մասնակիցների անձնական տվյալների մասին: Ահա մի քանի հետաքրքիր մանրամասներ.

– Մինչ արական սեռի մասնակիցները վերոնշյալ հարցի վերաբերյալ իրենց իմացությամբ բաժանվում են հավասարապես, կանանց շրջանում խիստ անհավասարակշռություն կա. Հայոց ցեղասպանության մասին անտեղյակ կանանց թիվը երկու անգամ գերազանցում է տեղեկացվածների թվին.

– Պատասխանողների շուրջ կեսը հավասարապես անտեղյակ է Հայոց ցեղասպանության մասին՝ անկախ կուսակցական պատկանելությունից: Լիբերալները մի փոքր ավելի տեղեկացված են, քան չափավորները և պահպանողականները: Զարմանալի է, որ «Թեյի կուսակցության» (Tea Party) և «Գրավիր Ուոլ սթիթը» (Occupy Wall Street) շարժման համակիրների մեծամասնությունը իրազեկ է Հայոց ցեղասպանության մասին:

– Համալսարանների շրջանավարտների Հայոց ցեղասպանության մասին իրազեկվածությունն ավելի բարձր է, քան չավարտածների:

– Հայոց ցեղասպանության մասին առավել տեղեկացված է 25-34 տարիքային խումբը, իսկ ամենաքիչ՝ 35-53 տարիքային խումբը:

– Իսպանախոս ամերիկացիներն ավելի քաջատեղյակ են Հայոց ցեղասպանության մասին, քան «սպիտակները». ամենաքիչ տեղեկացվածները աֆրո-ամերիկացիներն ու ասիական ծագում ունեցող ամերիկացիներն են:

– Կաթողիկեներն ավելի տեղյակ են Հայոց ցեղասպանության մասին, քան բողոքականները: – Արևմտյան ափի ամերիկացիներն ավելի տեղյակ են Հայոց ցեղասպանության մասին, քան արևելքում ապրող նրանց հայրենակիցները, իսկ ամենաանտեղյակները ԱՄՆ-ի կենտրոնական և հարավային նահանգներում ապրող ամերիկացիներն են:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել