‎- Եթե մարդը հիմարություն է արել, դա դեռ չի նշանակում, թե հիմար է:
- Եթե ստել է, դա դեռ չի նշանակում, թե սուտասան է:
- Եթե վատ բան է արել, դա դեռ չի նշանակում, թե վատ մարդ է և այլն:

Որովհետև ամեն մարդ էլ, ինչքան էլ խելացի լինի, կարող է երբեմն սխալվել` հիմարություն անել, ինչքան էլ պարզ ու ազնիվ լինի, կարող է երբեմն ստել կամ ճիշտը չասել, ինչքան էլ բարի լինի, մեկ ա, կարող է երբեմն վատություն անել ինչ-որ մեկին: Անգամ «մարդասպան» տերմինը գործածելի չէ բոլոր մարդ սպանողների նկատմամբ, քանի որ բանակում կամ պատերազմի ժամանակ ով ինչքան շատ հակառակորդ սպանի, այդքան ավելի պատվելի է համարվում: 

Հետևաբար մարդկանց մասին պետք չէ հապճեպ դատողություններ անել, առավել ևս` նրանց պիտակներ կպցնել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել