Tert.am–ը գրում է.

Ռուսաստանում` Տուլայի մոտ, հայաստանյան ավտոբուսի վթարի հիմնական վարկածն այն է, որ վարորդը` 44-ամյա Գառնիկ Հարությունյանը, գերազանցել է արագությունը:

Interfax-ը հայտնում է, որ ըստ ՌԴ-ի ոստիկանության` Մոսկվա -Երևան երթուղու ավտոբուսի վթարի պատճառ է հանդիսացել վարորդի անուշադրությունը: Նախնական տվյալներով` վարորդը զգալիորեն գերազանցել է արագույթունը ճանապարհի այն հատվածում, որտեղ առավելագույն թույլատրելի արագությունը սահմանված է 70 կմ/ժ: Ըստ քննիչների` վթարի պահին ավտոբուսի արագությունը կազմել է 117 կմ/ժ:

Հայտնի է դարձել նաև, որ վթարից մի քանի ժամ առաջ ավտոբուսը դուրս է եկել նորոգումից և գտնվել է սարքին վիճակում:

Տուլայի շրջանի դատախազ Ալեքսանդր Կոզլովը հայտնել է, որ այս վարկածով էլ գործը փոխանցվել է ՌԴ-ի քննչական վարչություն:

Հոկտեմբերի 3-ի գիշերը Մոսկվա - Երևան Higer ավտոբուսը Տուլայի շրջանում М-4 Դոն մայրուղու 221 հատվածում վթարվել էր: Ավտոբուսի 59 ուղևորներից 9-ը զոհվել էր, 30-ը՝ տուժել:ա

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել