Մեծ թվով երկրներում իշխանությունները, բժիշկները, հասարակական գործիչներն ու արվեստագետները ծխողներին հորդորում են հրաժարվել վնասակար սովորությունից։ Ըստ գիտնականների՝ մոլորակի բնակչության 16 տոկոսը ծխում է։ Ամերիկացի մասնագետների վկայությամբ` քաղցկեղի բոլոր դեպքերի 30 տոկոսի, այդ թվում՝ թոքերի քաղցկեղի դեպքերի ավելի քան 90 տոկոսի պատճառը ծխախոտն է։ Այն նաև սրտանոթային հիվանդությունների հիմնական պատճառներից է։ Ծխողը միջինը 15-20 տարով կրճատում է իր կյանքի տևողությունը։
Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ ծխախոտի օգտագործման հետևանքով աշխարհում ամեն տարի վաղաժամ մահանում է 5 միլիոն մարդ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել